Ադրբեջանի ՊՆ մամուլի փոխխոսնակ Թեյմուր Աբդուլաևը մայիսի 1-ին հաստատել է, որ Բաքվի Նիզամի շրջանից Տերտերի շրջան զորակոչված շարքային Վյուսալ Ռովշան օղլու Ջաբիևը վիրավորվել է տաբելային զենքից արձակված գնդակից՝ տեղափոխվելով հոսպիտալ: Նախնական տեղեկության համաձայն՝ միջադեպի պատճառը անվտանգության կանոնների խախտումն է:
Նույն օրը ՊՆ-ն հաստատել է նաև, որ զինծառայող Աղիլ Ռասուլովը զենքի հետ անզգույշ վարվելով՝ կրակել և վիրավորել է իր երկու ծառայակիցներին՝ Ջեյհուն Ամիրասլանովին և Շահին Ռահիմովին: Չի հաղորդվում, թե որ շրջանի զորամասում է եղել միջադեպը: Համաձայն ՊՆ-ի` վիրավորների վիճակը գնահատվում է կայուն բավարար:
Մայիսի 3-ին Բաքվի ոստիկանությունը հայտնել է, որ Հեյդար Ալիևի պողոտայում գտել են փոխգնդապետ Մեհման Մուսաևի դին, որը ռազմական գործարանի աշխատակից էր: Ըստ նախնական տեղեկության՝ Մուսաևն ինքնասպանություն է գործել:
Եթե հավատանք ադրբեջանական «Դոկտրինա» ՀԿ տվյալներին՝ այս տարի Ադրբեջանի ԶՈՒ-ն գրանցել է 32 զոհ, 26 վիրավոր: