«Լրտեսների գործի» քննությունը շարունակվում է Ադրբեջանի զինվորական դատախազությունում

Ադրբեջանում «հայկական կողմի օգտին» լրտեսություն անելու համար մեղադրվող անձանց գործի քննությունը շարունակվում է Ադրբեջանի զինվորական դատախազությունում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պատանվտանգության ծառայության պետի տեղակալ Իլգար Մուսաևը. փոխանցում է Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարել էին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։

Հայտարարությունից հետո՝  բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոյին հայտնի է դարձել այդ գործով ձերբակալված ընդհանուր առմամբ 9 անձի մասին՝ մեկը անանուն: Ձերբակալվածներից 8-ի նկատմամբ իրականացվել էր արտադատարանական մահապատիժներ, իսկ մեկի՝ զինծառայող Իսգենդերով Էլվին Իլգար օղլուի ճակատագիրը դեռևս անհայտ է(1,2):

«Հայկական կողմի օգտին լրտեսության գործից» հետո հուլիսի 19-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել էր արդեն «արտասահմանյան հատուկ ծառայության օրգանների» հետ աշխատելու մեղադրանքով ձերբակալված 6 անձի մասին: Այս դեպքում Ադրբեջանի ՊԱԾ-ը տվել էր նաև անուններ: Այս գործի ընթացքի մասին տեղեկություններ չկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *