Օգոստոսին Թուրքիան Ադրբեջան արտահանել է 2 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

2017-ի օգոստոսին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է շուրջ 2 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա հուլիսին Ադրբեջանը ստացել էր 261 հազար դոլարի արտադրանք. Օգոստոսին արտահանումն աճել է շուրջ 7.5 անգամ:

Տվյալները վերցվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից:

Այս տարվա օգոստոսին Թուրքիան Վրաստան է արտահանել 907 հազար ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Հուլիսին Թուրքիայից Վրաստան ռազմական-ավիացիոն արտադրանքների արտահանումը կազմել էր 740 հազար դոլար:

Նույն ժամանակաշրջանում Իրանը Թուրքիայից ստացել է 93 հազարի դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Հուլիսին Իրան արտահանման ծավալը կազմել է 443 հազար դոլար: Այսինքն օգոստոսին Իրան արտահանումը նվազել է մոտ 4.7 անգամ:

2017-ին օգոստոսի տվյալներով՝ Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատար են.

  • Գերմանիա — 22,9 միլիոն
  • ԱՄՆ — 78,5 մլն դոլար
  • Հնդկաստան — 12,2 միլիոն

Ընդհանուր առմամբ, Թուրքիան այս տարվա օգոստոսին այլ երկրներ է արտահանել 159 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Ասդրբեջանի նախագահն այցելել է Նախիջևանի զորամաս. աջից պատկերված զինտեխնիկա՝ «Քասըրղա» ՀԿՌՀ-ի ՏԼՄ և արձակման կայան

Թուրքիայից Ադրբեջանին մատակարարված «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ կայան (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *