Ռուսաստանի ԶՈւ «Դալնի» զորավարժարանում ավարտվել են հարավային ռազմական շրջանի՝ Դաղստանում տեղակայված 58-րդ համազորային բանակի առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողների վարժանքները։ Այս մասին սեպտեմբերի 11-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքների ընթացքում մոտոհրաձիգները, հետախուզական, հրետանային, տանկային ստորաբաժանումների հետ համագործակցելով, մշակել են պայմանական հակառակորդին հայտնաբերելու, շրջափակելու և ոչնչացնելու առաջադրանքներ։
Վարժանքներին զինծառայողները մարտական կրակ են վարել «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով, Տ-90Ա տանկերով, 2Բ-11 «Սանի» ականանետներով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով։
Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են 600 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա։