ՌԴ բանակի հայազգի պայմանագրային զինծառայող է մահացել։ Կոլեգիայի նիստ ՊՆ-ում։ Արտահերթ քննություններ ՊՆ քննիչի պաշտոնի համար։
1. Մայիսի 2-ին ավտոմեքենա էր ընկել Արարատի մարզի Եղեգնաձոր գյուղի ջրանցք։ Ջրից հանված ավտոմեքենայում հայտնաբերվել է ՌԴ սահմանապահ ուղեկալի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Թ. Առաքելյանի դին։ Առաքելյանը ծնվել է 1990 թ. Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում:
2. Մայիսի 3-ին ՊՆ-ում նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ էր։ Ներկա էին Ս. Օհանյանը, կոլեգիայի անդամները, զորամիավորումների հրամանատարներ։
Քննարկվել են գնումների և մատակարարումների գործընթացը, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը:
3. ՊՆ քննչական ծառայությունն անցկացնելու է արտահերթ քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար:
Մանրամասներն այստեղ`ՀՀ ՊՆ համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար արտահերթ քննություն անցկացնելու վերաբերյալ հայտարարություն։