Սիրիայի զինված ընդդիմությունը մասնակցելու է Աստանայում հերթական բանակցություններին

Սիրիայի զինված ընդդիմությունը հաստատել է իր մասնակցությունը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար անցկացվելիք բանակցությունների հերթական փուլին:Այս մասին հայտարարել է ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչ Յահյա ալ-Արիդին, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այո, մասնակցությունը հաստատում եմ: Քննարկման հիմնական թեմաններն են լինելու հրադադարի կայունացումը և «ապաէսկալացման գոտիներում» խախտումների արգելումը՝ երաշխավոր երկրների դիտորդների աջակցությամբ:  Ինչ վերաբերում է Իդլիբին, ապա բանակցությունների ընթացքում կենտրոնանալու ենք այդ շրջանը «ապաէսկալցման գոտի» դարձնելու վրա», — հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ 4-րդ «ապաէսկալացման գոտու» ստեղծման համար առկա են մի շարք մարտահրավերներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև Սիրիայի Իդլիբ շրջանի հարցում որևէ տարաձայնություն չկա: Փոխանցում է «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ավելի վաղ Ղազախստանի ԱԳՆ հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը անցկացվելու է սեպտեմբերի 14-15-ին: Իսկ սեպտեմբերի 13-ին տեղի է ունենալու հրադադարի երաշխավոր երկրների պատվիրակությունների համատեղ աշխատանքային խմբի նիստ:

Հիշեցնենք, որ բանակցությունների նախորդ փուլը անցկացվել է հուլիսի 4-5-ը, որին մասնակցել են պաշտոնական Դամասկոսի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի պատվիրակությունները, ներկայացուցիչներ Սիրիայի ընդդիմադիր ուժերից, ՄԱԿ-ից և Հորդանանից:

Աստանայում բանակցությունների նախորդ փուլերն անցկացվել են 2017 թ. հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին:

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտոիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտոիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *