ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղրղզստան` մասնակցելու սեպտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-7-ը Ռուսաստանի «Աշուլուկ» զորավարժարանում (Աստրախան) անցկացվել է «Մարտական ընկերակցություն-2017» ՀՕՊ զորավարժության հիմնական փուլը, որին ներգրավվել են ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի անդամ երկրների ստորաբաժանումներ: Զորավարժությանը նաև մասնակցել են և առաջադրանքը գերազանց կատարել են ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության հաշվարկները:
Զորավարժությանը ներգրավված են եղել Ս-300 զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությանը բացի Հայաստանից մասնակցել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ: