Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Վոլգոգրադում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումների 2000-ից ավելի զինծառայող հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացնելու։ Այս մասին սեպտեմբերի 9-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքներին մասնակցող զինծառայողները իրականացրել են երթ դեպի «Պրուդբոյի» զորավարժարան։
Վարժանքների ընթացքում զինծառայողները իրականացնելու են պայմանական հակառակորդի ավիացիայի հարվածներին դիմակայելու, վարակված տեղանքը հաղթահարելու գործողություններ։
Վարժանքներին ներգրավվել է 500 միավոր զինտեխնիկա։ Վարժանքների ընթացքում մշակվելու են տագնապի հայտարարման ժամանակ անձնակազմի, զինտեխնիկայի նախապատրաստման և կենտրոնացման շրջաններ մեկնելու գործողություններ։
Ավելացնենք, որ սեպտեմբերի 5-9-ը հրամանատարաշտաբային վարժանքներ էին անցկացվում նաև Ստավրոպոլում։