Միջադեպ Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև Օմանի ծոցում

Օմանի ծոցում իրանական «Ֆալախան» հրթիռային նավը նախազգուշացրել է իրանական ձկնորսական նավին մոտեցող ԱՄՆ ռազմանավին։ Այս մասին սեպտեմբերի 10-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Օմանի ծոցում Իրանի ՌԾՈւ ռազմանավը նախազգուշացրել է իրանական ձկնորսական նավին մոտեցող ԱՄՆ ռազմանավին

Օմանի ծոցում Իրանի ՌԾՈւ ռազմանավը նախազգուշացրել է իրանական ձկնորսական նավին մոտեցող ԱՄՆ ռազմանավին

Գործակալությունը հայտնում է, որ իրանական «Ջասկ» նավահանգստից 72 կմ հեռավորության վրա գտնվող «Շամս» ձկնորսական նավը տեխնիկական խնդիրներ է ունեցել։ Նավն օգնության խնդրանքով դիմել է Իրանի բանակի ռազմածովային ուժերին։

Նավին օգնելու նպատակով ծով է դուրս բերվել «Ֆալախան» հրթիռային նավը, որն էլ նախազգուշացրել է ձկնորսական նավին մոտենալ փորձող ամերիկյան նավին։ Ըստ գործակալության՝ ամերիկյան նավը եղել է «02» կողահամարով։

ԱՄՆ ռազմածովային ուժերը արձագանքել է այս հայտարարությանը և հաղորդագրություն տարածել, որտեղ նշվում է, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ USS Tempest պարեկային նավը Օմանի ծոցում իրենից 120 կմ հեռավորության վրա գտնվող ինչ-որ նավի ահազանգի ազդանշաններ է լսել։

Միաժամանակ ԱՄՆ Nordic Voyager նավը, որն ավելի մոտ է գտնվել վթարային նավին, առաջարկել է օգնել և վիզուալ կապ է հաստատել նավի հետ։  Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝ իրանական և ամերիկյան նավերի միջև անմիջական շփում չի եղել։

Նշենք, որ ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև նմանատիպ միջադեպեր հաճախ են լինում։

Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ 2017 թվականի մարտի 21-ին և օգոստոսի 26-ին Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը 2 անգամ նախազգուշացրել է երկրի սահմանների մոտ թռիչքներ կատարող ԱՄՆ ԶՈւ հետախուզական ինքնաթիռներին։ 

Մարտի 21-ին ժամը 9։30-ին ստորաբաժանումը նախազգուշացրել է ԱՄՆ ԶՈւ Lockhed U-2 հետախուզական ինքնաթիռին։ Ինքնաթիռի օդաչուն արձագանքել է զգուշացմանը և փոխել ուղղությունը։

Օգոստոսի 26-ին առավոտյան 6։30-ին իրանական ՀՕՊ ուժերը նախազգուշացրել են ԱՄՆ ԶՈւ RQ-4 Global Hawk անօդաչու թռչող սարքի վտանգավոր մոտ թռիչքի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *