Ալիժիրի զինված ուժերը մոտակա երկու տարվա ընթացքում կարող են համալրվել ռուսաստանյան արտադրության ԲՄՊՏ-72 («Տեմինտոր-2») տանկերի կրակային աջակցման մեքենաներով: Այս մասին հայտնել է ալժիրյան մասնագիտացված Menadefense կայքը. փոխանցում է ռուսաստանյան մասնագիտացված «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգը:

ԲՄՊՏ-72 («Տեմինտոր-2») տանկերի կրակային աջակցման մեքենան Ղազախտանում KADEX-2014 ցուցահանդեսի ժամանակ
Նշվում է, որ 2013-ին Ալժիրում փորձարկել են այդ տեխնիկայի ավելի հին՝ «Տեմինտոր-1» տարբերակը, սակայն գործարքը այն ժամանակ չի կայացել, քանի որ ալժիրյան կողմը սպասում էր տեխնիկայի նոր՝ «Տեմինտոր-2» տարբերակին, որի քաշը ավելի թեթև է, իսկ անձնակազմը թիվը՝ 1-ով պակաս:
Ալժիրին մատակարարումները պետք է սկսվեն 2018 թվականի առաջին քառորդից և ավարտվեն մինչև 2019 թվականը: Ընդհանուր առմամբ պետք է մատակարարվի ավելի քան 300 միավոր «Տեմինտոր-2»:
Ալիժիրին մատակարարվելիք տարբերակը շասսի մասով մաքսիմալ մոտեցված է Ալժիրին մատակարարված Տ-90ՍԱ տանկերին:
Նման տեխնիկայի ձեռքբերմամաբ Ալիժիրը ցանկանում է մեծացնել զրահատանկայի ստորաբաժանումների ուժը: Տերմինատորը նախատեսված է մարտերի ժամանակ հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, յուրային զրահատեխնիկայի ու հետևակի աջակցման, տանկերի ու զրահատեխնիկայի համար վտանգ ներկայացնող օբյեկտների ոչնչացման համար։
Ալժիրի զինված ուժերում այդ խնդիրը ներկայում իրականացնում են «Շիլկա» համակարգերը և «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիրներով հագեցած Land Rover ամենագնացները:
Նշենք, որ Ռուսաստանը «Տերմինատոր» տանկերի կրակային աջակցման մեքենաներ է մատակարարել Սիրիային: Այդ առիթով տեխնիկան արտադրող ընկերության գլխավոր կոնստրուկտորը հայտարարել է, որ մեքենաները Սիրիայում ընթացող մարտերում գերազանց են դրսեվորել: