Թուրքիան մասնակցում է Գերմանիայում ՆԱՏՕ-ի զորավարժության

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումը մասնակցում է սեպտեմբերի 11-22-ին Գերմանիայում անցկացվող ՆԱՏՕ-ի ՌՕՈւ զորավարժության: Վարժանքներին մասնակցում են նաև Գերմանիայի, Հունաստանի և Լեհաստանի ստորաբաժանումներ:  Այս մասին հայտնել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՆԱՏՕ-ի կայքերը (1, 2):

ՆԱՏՕ-ի Brilliant Arrow 2017 զորավարժության նախապատրաստում

ՆԱՏՕ-ի Brilliant Arrow 2017 զորավարժության նախապատրաստում

Թուրքիան զորավարժությանը ներգրավել է 3 միավոր F-16 կործանիչ՝ իրենց անձնակազմերով: Զորավարժության հայտարարվող նպատակը ՆԱՏՕ-ի երկրների օդուժի համատեղ գործողությունների մշակումն է:

ՆԱՏՕ-ի տվյալներով՝ վարժանքներին մանսակցում է Գերմանիայի և մյուս մասնակից երկրների շուրջ 1000 զինծառայող: Հունաստանից, Թուրքիայից և Լեհաստանից ներգրավվել են F-16 կործանիչներ, Գերմանիայի ԶՈւ՝ Eurofighter ինքնաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *