Սեպտեմբերի 9-ին ԱՄն աջակցությամբ Սիրիայում գործող քուրդ-արաբական ուժերը հայտարարել են Դեր Զորի հյուսիսից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ գործողություն սկսելու մասին:
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալության կայքը: Նշված ուժերը մի քանի օր շարունակվող բախումներում իսլամիստ զինյալներին կարողացել են դուրս մղել Դեր Զորի հյուսիսի մի շարք կարևոր շրջաններից:
As for 9 September, map indicates early movement of new operation by #SDF to liberate Deir ez-Zor countryside from ISIS with @coalition. pic.twitter.com/FQduBbdSB8
— SyriacMilitaryMFS (@SyriacMFS) September 9, 2017
Դեր Զորի գրոհը սկսելու մասին հայտնել է քուրդ-արաբական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Դեր Զորի ռազմական խորհրդի ղեկավարը՝ Հասաքա նահանգում:
Քրդական ուժերը գրոհում են Սիրիայի բանակին զուհագեռ. Ասադի ուժերը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ԻՊ դիրքերը գրոհում են Դեր Զորի արևելքից: Սիրիայի կառավարական ուժերը արդեն իսկ կարողացել են շրջափակումից հանել Դեր Զոր քաղաքը: Այնտեղ շուրջ 3 տարի շրջափակման մեջ գտնվում էր Սիրիայի ԶՈւ դերզորյան կայազորը:
ԻՊ ուժերը դեռևս վերահսկում են Իրաքի հետ սահմանին տեղակայված նավթով հարուստ շրջանները, իսկ Դեր Զորի հատվածից գրեթե ամբողջությամբ նահանջել են:
Տեսանյութում՝ Սիրիայի բանակը գրոհում է Դեր Զորը: