Ռուսաստանի զինված ուժերի Միջազգային հակականային կենտրոնի 40 մասնագետ ուղարկվել է Սիրիա՝ Դեր Զորի ականազերծման մասշտաբները հստակեցնելու համար: Զինծառայողները սեպտեմբերի 11-ին հասել են «Հմեյմիմ» ավիաբազա, որտեղ ՌԴ ԶՈւ զորախումբ է տեղակայված: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ՊՆ տեղեկատվության վարչությունից ստացած տեղեկությունը:
Ականազերծման մասնագետների հետ Սիրիա են ուղարկվել հատուկ տեխնիկա և 7 կինոլոգ՝ ական փնտրող շների հետ:
Դեր Զորի ականազերծման համար ընդհանու առմամբ նախատեսվում է սիրիա ուղարկել ՌԴ Զու Միջազգային ականազերծման կենտրոնի 175 մասնագետ, 42 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Ուրան-6» ռոբոտիզացված համակարգեր:
Հիշեցնենք, որ Դեր Զորը մի քանի տարի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից շրջափակված էր: Քաղաքի կենտրոնում տեղակայված էր Սիրիայի բանակի զորախումբ, որը մինչև 2017 թ. սեպտեմբերին Սիրիայի բանակի հարձակումը՝ գտնվում էր շրջափակման մեջ՝ շուրջ 3 տարի:
Հավելենք, որ ՌԴ ԶՈւ ականազերծման մասնագետները այդ երկրում արդեն մի քանի տեղ նման աշխատանքներ իրականացրել են: Դրանցից ամենախոշորը Սիրիայի Հալեպ և Պալմիրա քաղաքների տարածքներն են: Ըստ որում Պալմիրան ՌԴ ԶՈւ մասնագետները ականազերծել են երկու անգամ, քանի որ Սիրիայի զինուժը մեկ անգամ ազատագրել հետ կորցրել, այնուհետև կրկին ազատագրել է այդ բնակավայրը և կից պատմական Թադմորի ավերակները: