Վրաստանում ավարտվել է Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների լեռնային պատրաստության դասընթացը

Սեպտեմբերի 8-ին Վրաստանի Սաչխերիի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ուսումնական ամառային դասընթացը, որը վրացի կարգադրիչները անցկացրել են Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականների համար: Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Վրաստանում Ադրբեջանի ռազմական կցորդը ավարտական դիպլոմներ է հանձնում ադրբեջանցի զինծառայողներին

Վրաստանում Ադրբեջանի ռազմական կցորդը ավարտական դիպլոմներ է հանձնում ադրբեջանցի զինծառայողներին

Ավարտական միջոցառմանը Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներից բացի մասնակցել են նաև Վրաստանում Ադրբեջանի և Թուրթիայի ռազմական կցորդները:

Լեռնային պատրաստության ճամբարային ամառային դասընթացը մեկնարկել էր օգոստոսի 21-ին և անցկացվել է երեք երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության շրջանակներում

Դասընթացի ժամանակ մասնակիցները սովորել են լեռնամագլցման միջոցների կիրառման կանոններ, առաջին բուժօգնության ցուցաբերում, տարհանման և այլ հմտություններ:

Դասընթացը անցկացվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության շրջանակներում

Դասընթացը անցկացվել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության շրջանակներում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *