ՌԴ զինուժը «Իսկանդերներով» վարժանքներ կանի Ստավրոպոլում և Աստրախանում

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական համալիրների հաշվարկները Ստավրոպոլում և Աստրախանում կիրականցնեն հրթիռների արձակման վարժանքներ: Այս մասին սեպտեմբերի 8-ին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Հյուսիսային Օսիայում տեղակայված ստորաբաժանումները ուսումնական տագնապով արդեն վերատեղակայվել են Ստավրոպոլի և  Աստրախանի զորավարժարաններում՝ անցնելով շուրջ 1000 կմ:

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Վարժանքների ընթացքում համալիրների հաշվարկները հրթիռների պայմանական արձակումներով խոցելու են պայմանական հակառակորդի հրթիռային համալիրները և հրամանատարական կետերը։ Հաշվարկները առաջադրանքերը կատարելու են նաև երթի ընթացքում։

Վարժանքերի ավարտին համալիրների հաշվարկները խոցելու են մինչև 300կմ հեռավորության վրա գտնվող տարբեր թիրախներ։ Վարժանքներին ներգրավվել են 400 զինծառայող, 60 միավոր զինտեխնիկա։

Ավելացնենք, որ Ռուսաստանից բացի, Հայաստանը միակ երկիրն է, որ սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Սակայն եթե արտադրող պետություն Ռուսաստանն իր սպառազինության մեջ ունի «Իսկանդեր-Մ» ավելի հեռահար տարբերակը, ապա Հայաստանի սպառազինության մեջ մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակն է, որ նախատեսված է արտահանման համար:

Սա պայմանավորված է միջազգային պայմանագրով, որն արգելում է 300 կմ և ավելի մեծ հեռահարությամբ հրթիռային տեխնոլոգիաների փոխանցումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *