ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի դիպուկահարները վարժանքներ են արել

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված դիպուկահար ստորաբաժանումների շուրջ 100 զինծառայող եռօրյա վարժանքներ են անցկացրել բարձրլեռնային «Ցաբալ» զորավարժարանում։ Այս մասին սեպտեմբերի 7-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին դիպուկահարները յուրացրել են քողարկված շարժվելու, դիրքավորվելու, թիրախավորելու հմտություններ։

Հարավային ռազմական շրջանի դիպուկահարները վարժանքներ են անցկացնում, (արխիվ)

Հարավային ռազմական շրջանի դիպուկահարները վարժանքներ են անցկացնում, (արխիվ)

Զինծառայողները հետախուզել են թիրախները, որոշել դրանց գտնվելու հեռավորությունը։ Հետախուզության համար կիրառվել են տարբեր սարքավորումներ՝ այդ թվում ԼՊՐ-3 հետախուզության լազերային սարքը։

Վարժանքների ավարտին դիպուկահարները կրակել են ՍՎԴ և ՍՎ-98 դիպուկահար հրացաններով։

Զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի դիպուկահարին նույնականացնող թիրախները։ Թիրախների առավելագույն հեռավորությունը կազմել է 1100մ։ Թիրախների խոցման համար օգտագործվել է 1000-ից ավելի փամփուշտ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *