Բաքվում կայացել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի հանդիպումը

Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանում հանդիպել են Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը: Կողմերը քննարկել են Եվրոպայի, Մերձավոր Արևելքի անվտանգությանը վերաբերող հարցեր:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը

ՌԴ ԶՈւ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարին տեղեկություններ է տրամադրել առաջիկայում կայանալիք «Արևմուտք-2017» ռազմավարական զորավարժության վերաբերյալ:

Վալերի Գերասիմովը հայտնել է, որ զորավարժությունը պաշտպանական բնույթ ունի և ուղղված չէ երրորդ երկրի դեմ: Գերասիմովը նշել է, որ զորաավրժության հիմնական նպատակը Դաշնային պետության (Ռուսաստան և Բելառուս) պաշտպանության ապահովումն է:

Կողմերը պայմանավորվել են շարունակել կոնտակտները. նշվում է նաև ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ սա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բարձր մակարդակի առաջին նման հանդիպումն էր 2014 թ. հարաբերությունների սառեցումից հետո:

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը հանդիպել են Բաքվում

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը հանդիպել են Բաքվում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *