Ռուսաստանում անցկացվել է ԱՊՀ համատեղ ՀՕՊ զորավարժության հիմնական փուլը

Սեպտեմբերի 4-7-ին Ռուսաստանի «Աշուլուկ» զորավարժարանում (Աստրախան) անցկացվել է «Մարտական ընկերակցություն-2017» ՀՕՊ զորավարժության հիմնական փուլը: Զորավարժությանը ներգրավվել և առաջադրանքը գերազանց կատարել են նաև ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության հաշվարկները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ս-300/400 ՀՕՊ համակարգ. «Մարտական ընկերակցություն-2017»

Ս-300/400 ՀՕՊ համակարգ. «Մարտական ընկերակցություն-2017»

Զորավարժությանը մասնակցում էին ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի անդամ երկրների ստորաբաժանումներ: Խաղարկվել են հակահաբեկչական գործողությունների և զինված հակամարտությունների պարագայում կոլեկտիվ անվտանգության գոտիներում ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի անդամ երկրների ռազմաօդային և ՀՕՊ ուժերի համատեղ մարտավարական առաջադրանքներ կատարելու մեխանիզմներ:

ՀՕՊ ստորաբաժանումները խաղարկել են Ս-300 «Ֆավորիտ», Ս-400 «Տրիումֆ», Ս-125 «Պեչորա-2Մ» զենիթահրթիռային համալիրներով պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռների, թռչող օբյեկտների խոցման վարժություններ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը Ս-300 համակարգերով առաջին իսկ հրթիռով խոցել է պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռ և մարտական թռչող սարք:

Համատեղ զորավարժությանը ներգրավվել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի զինված ուժերի շուրջ 2000 զինծառայող, որից 1200-ը՝ ՌԴ զինուժից:

Ներգրավվել է նաև շուրջ 200 միավոր զենիթահրթիռային համակարգ, ռադիոտեխնիկական համալիր, այլ զինտեխնիկա՝ ՌԴ ԶՈւ կազմից, այդ թվում՝

• Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչ, Սու-34 ճակատային ռմբակոծիչ, Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչ, ՄիԳ-31ԲՄ, Սու-25ՍՄ, Սու-24ՄՌ, Սու-27, ՄիԳ-29ՍՄՏ, Յակ-130 ինքնաթիռներ: Օդաչուները խաղարկել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության հաղթահարման գործողություններ, ցամաքային թիրախների խոցում ևն:

Մարտական ընկերակցություն-2017 զորավարժությունից

Մարտական ընկերակցություն-2017 զորավարժությունից

Ս-300/400 ՀՕՊ համակարգի լիցքավորում

Ս-300/400 ՀՕՊ համակարգի լիցքավորում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *