Չինաստանը՝ պետական լրատվամիջոցների մեկնաբանմամբ առաջին անգամ է բացահայտում իր զորամիավորումների կառուցվածքը: Զեկույցում նշված է, որ բանակն ունի
Բացի այդ զեկույցը քննադատում է Խաղաղ օվկիանոսի ասիական հատվածում ԱՄՆ ռազմական ներկայության աճը` պնդելով, որ այն սրել է տարածաշրջանային հակասությունները:
Չինաստանի ռազմական բյուջեն 2012 թվականին աճել է 11.2%-ով՝ գերազանցելով 1 մլրդ դոլարը։
Պետական լրատվամիջոցների տվյալներով 1998-ից ի վեր սա Չինաստանի ութերրդ նմանատիպ փաստաթուղթն էր։ Զեկույցում շեշտվում է Չինաստանի՝ խաղաղ զարգացման ուղիով ընթանալու աներեր պատրաստակամությունը:
Այնուամենայնիվ, նշվում է Չինաստանի անվտանգությանը բազմաթիվ ու բարդ սպառնալիքների առկայությունը և որ Չինաստանը պիտի պաշտպանի իր ազգային միասնությունը, տարածքային ամբողջությունն ու զարգացման շահերը:
Ռազմավարական զսպում
Զեկույցը մանրամասներ է բացահայտում Չինաստանի զորքի կառուցվածքի մասին: Ըստ «Սինհուա» պետական լրատվական գործակալության` սա այսպիսի տեղեկատվության հրապարակման առաջին դեպքն է։
Թղթակիցների խոսքերով՝ տպավորությունն այնպիսին է, որ այս կերպ չինական բանակը փորձում է ավելի թափանցիկ դառնալ:
Չինաստանի ցամաքային ուժերը ներառում են 18 զորամիավորում՝ բաժանած ռազմական 7 շրջանների, որոնց կենտրոններն են Պեկինը, Նանկինը, Չենդոուն, Գուանչոուն, Շենյանը, Լանչոուն, Չինանը։ 398000-անոց անձնակազմով օդուժը եւս այդ 7 ռազմական շրջաններում հրամանատարություն ունի, մինչդեռ ռազմածովային ուժերը կազմված են 3 նավատորմերից` Բեյհայի, Դոնղայի և Նանհայի։
Զեկույցը նկարագրում է նաև Չինաստանի միջուկային ու սովորական հրթիռային ուժերից բաղկացած [այսպես կոչված] «երկրորդ հրետանային զորքերի» դերը։
Զեկույցում ասվում է, որ Չինաստանի՝ «ռազմավարական զսպման» հայեցակարգում այդ զորքերը վճռորոշ դեր ունեն և պատասխանատու են այլ երկրներին՝ Չինաստանի դեմ միջուկային զենք կիրառելուց հետ պահելու, ինչպես նաև միջուկային հակագրոհ իրականացնելու և սովորական հրթիռներով ճշգրիտ հարվածներ հասցնելու համար։
Տարածքային վեճեր ծովում
Զեկույցում նաև քննադատվում է ԱՄՆ աճող ներկայությունը տարածաշրջանում:
«ԱՄՆ-ն հստակեցնում է իր խաղաղօվկիանոսյան անվտանգության ռազմավարությունը», — ասվում է զեկույցում՝ հետագայում ավելացնելով, որ. «մի երկիր [սկզբնաղբյուրում՝ some country, Ռազմինֆո] ուժեղացրել է իր ռազմական դաշինքները Խաղաղ Օվկիանոսում, ինչն էլ հաճախ իրավիճակը այնտեղ լարված է դարձնում»: Նախագահ Բարաք Օբամայի «Շրջադարձ դեպի Ասիա»* քաղաքականությանը համաձայն ԱՄՆ-ը վերջին տարիներին ավելացրել է իր ներկայությունը Ասիայում:
Զեկույցն անդրադառնում է նաև Չինաստանի տարածքային ինքնիշխանության և ծովային իրավունքների խնդիրներին՝ քննադատելով Ճապոնիային Դիաոյու կղզիների շուրջ խնդիրներ առաջացնելու համար։ Ճապոնիայում «Սենկակու», իսկ Չինաստանում «Դիաոյու» անվանվող կզղիները վերահսկում է Ճապոնիան, սակայն և´ Թայվանը, և´ Չինաստանը հավակնում են դրանց։
Բացի այդ զեկույցը միջչինական հարաբերություններին [նկատի ունեն Թայվանի և Չինաստանի միջև, Ռազմինֆո] սպառնացող ամենամեծ վտանգ է համարում «Թայվանի անկախություն» շարժման «անջատողական ուժերը»։
Թայվանը կղզի է, որը դեռ 1950 թվականից գործնականում լրիվ անկախ է։ Այնուամենայնիվ Չինաստանը Թայվանին համարում է ապստամբ շրջան, որը պիտի միացվի երկրին, հարկ եղած դեպքում՝ ուժով։
Սկզբնաղբյուր. China ‘reveals army structure’ in defence white paper
Զեկույցի ամբողջական տեքստը. The Diversified Employment of China’s Armed Forces
Անգլերենից թարգմանեց Հասմիկ Մելիքսեթյանը