Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարին

Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովն ընդունել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմական փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ: Սադիկովն անդրադարձել է նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ադրբեջանական զորախմբի մասնակցությանը:

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի գեներալին նաև ներկայացրել է արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանի տեսակետը (Ադրբեջանում պաշտոնական հանդիպումների ժամանակ այս կետը գրեթե արարողակարգային և մշտական բնույթ է կրում):

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը ևս անդրադարձել է երկկողմ համագործակցությանը և Աֆղանստանի առաքելությանն Ադրբեջանի մասնակցությանը:

Հանդիպումից այլ մանրամասներ չեն տրամադրվում: Ավելացնենք, որ, դատելով առկա տեղեկություններից, այս հանդիպումն աառավելապես արարողակարգային բնույթ էր կրում: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը Բաքվում է ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ հանդիպման համար:

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ևս ժամանել է Բաքու: ենթադրաբար՝ Սադիկովը նաև նրան պետք է ընդունի: Ադրբեջանի պաշտպանության նախարարն այժմ աշխատանքային այցով Լեհաստանում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *