Չինաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է այդ երկրի Շանսի նահանգում։ Վիգեն Սարգսյանը հանդիպել է Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀՀ ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը կայացել է Չինաստանի շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում:
ՀՀ Պն ղեկավարը և Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքներից մանրամասներ չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստան է այցելել սեպտեմբերի 4-ին: այցի շրջանակներում Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարարին, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահին, եղել է չինական երկու խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններում, Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում:
Չինաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին, որ Չինաստանը ՀՀ-ին շուրջ 1,5 մլն դոլար անհատույց ռազմական օգնություն կտրամադրի: