Իսրայելը բոլոր զորատեսակների ներգրավմամբ խոշոր զորավարժություն է անում Լիբանանի հետ սահմանակց շրջաններում: Իսրայելական կողմը նշում է, որ վարժանքները անցկացվում են լիբանանյան «Հեզբալլահի» դեմ լայնածավալ պատերազմի սցենարով: Այս մասին հայտնել է The Jerusalem Post պարբերականի կայքը:
Վերջին 20 տարվա ընթացքում նման բնույթի խոշորագույն զորավարժության ընթացքում խաղարկվելու են Լիբանանում գործող շիայական «Հեզբալլահ» շարժման դեմ ռազմական գործողությունների սցենարներ:
Համաձայն զորավարժության սցենարի՝ Իսրայելի բանակը ռազմագործողությունը սկսում է լիբանանյան շարժման հարձակումից հետո: Երկշաբաթյա վարժանքը մեկնարկել է երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին:
Բացի «Հեղբալլահի» դեմ գործողությունների իրականացումից՝ զորավարժության սցենարով նախատեսվում է նաև Լիբանանին սահմանակից բնակավայրերից բնակչության տարհանում: Սա ենթադրում է շուրջ 250 հազար բնակիչների տարհանում:
Զորավարժությանը ներգրավվել են «հազարավոր զինծառայողներ»՝ Իսրայելի ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային, հետախուզական, կիբեռանվտանգության ուժերից:
Վարժանքների ընթացքում արգելվում է հեռախոսների և ցանկացած համակարգի օգտագործում, որոնք կարող են մատնել գործողությունների բայրը, բնոյւթը: Իսրայելի զինուժը փորձում է վարժանքները հնարավորինս մոտեցնել իրական պատերազմի պայմաններին. նշվում է հոդվածում: