Իսրայելը կրկին հարվածել է Սիրիային. Սիրիայի բանակը հայտնում է 2 զոհի մասին

Սեպտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը հարվածել է Սիրիայի կենտրոնական Համա նահանգում սիրիական գործարաններից մեկին: Սա 2017 թ. հուլիսին Սիրիայի հարավում հրադադարի հաստատումից հետո Իսրայելի առաջին ռազմական գործողությունն էր Սիրիայի դեմ: Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը:

Իսայելական աղբյուրը նշում է, որ Իսրայելի  զինուժը հարվածել է քիմիական զենքի մշակման հետազոտական կենտրոնի և արտադրամասի: Ըստ նույն պնդման՝ այդ օբյեկտները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկման գոտում են:

F-16. Իսրայելի օդուժ

F-16. Իսրայելի օդուժ

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Իսրայելական օդուժը հրթիռակոծել է Սիրիայի բանակի ռազմական օբյեկտներից մեկը. զոհվել է Սիրիայի Զու 2 զինծառայող

Մինչ 2017 թ. հուլիսին հրադադարի հաստատումը, Իսրայելի զինուժը հաճախակի էր հարվածում Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններին: Այդ ժամանակ Իսրայելից նշում էին, որ հարվածում են իրենց վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների ուղղությամբ կրակին ի պատասխան: 

Նկատենք, որ Սիրիայի հարավում հրադադարի հաստատմանը Իսրայելը չէր մասնակցել. նման համաձայնության եկել էին Ռուսաստանը և ԱՄՆ-ն: ավելին՝ այդ ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական կողմը դեմ է հրադադարի հաստատմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *