ԱՄՆ-ն կարող է 26 մլն դոլար ծախսել «Ինջիրլիք» ավիաբազայի արդիականացման համար

ԱՄՆ ռազմաօդային ուժերը մտադիր են շուրջ 26մլն դոլար հատկացնել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում ԱՄՆ օդուժի բազան արդիականացնելու համար։ Նշված միջոցները նախատեսվում է հատկացնել 2018 թ. բյուջեով:  Այս մասին հայտնում է ամերիկյան «Stars and Stripes» մասնագիտացված կայքը։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

Ամերիկյան կողմը պատրաստվումէ նշված գումարով «Ինջիրլիք» ավիաբազաում տեղակայված ամերիկյան օդուժի զորախմբի 216 օդաչուի համար հանրակացարան կառուցել։

ԱՄՆ ՌՕՈւ հարցումով ևս 6.4մլն դոլար Սպիտակ տունը պետք է հատկացնի «հետագա գործողությունների» համար։ ԱՄՆ բանակից հրաժարվել են մեկնաբանել, թե նշված «հետագա գործողությունների» անվան տակ ինչ է ենթադրվում իրականացնել:

Նշենք, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար ԱՄՆ օդուժն օգտագործում է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *