ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը ամփոփել է վերջին երկու շաբաթում Սիրիայում կառավարական ուժերի հետ համատեղ իրականացված գործողությունները. ահաբեկիչներից ազատագրվել է ընդհանուր առմամբ 4800 կմ² տարածք, այդ թվում՝ 59 բնակավայր:
Հիմնական հաջողությունները գրանցվել են Սիրիայի կենտրոնական՝ Աղերբաթ և արևելյան՝ Դեր Զոր քաղաքիների ուղղությամբ:
Ըստ Սիրիայում ՌԴ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Աղերբաթի ազատագրության գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 1000 ահաբեկիչ: ՌԴ օդուժը ահաբեկիչների դիրքերին հասցրել է 329 ավիահարված, ինչի արդյունքում աչնչացվել է 27 միավոր զրահատեխնիկա և 48 միավոր խաշոր տրամաչափի գնդացիրներով զինված փիքափ:
Քաղաքի համար մարտերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կիրառել են մեծ թվով ինքնասպան ահաբեկիչներ: Նշվում է, որ օրական ոչնչացվել է 15-25 ինքնասպան ահաբեկիչ և 4-5 «շեհիդ-մոբիլ»:
Ներկայում կառավարական ուժերը քաղաքից արևմուտք և հյուսիս ընկած հատվածներում շարունակում են ահաբեկիչներից մաքրման աշխատանքները:
Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են առաջխաղացումը նաև Դեր Զոր քաղաքի ուղղությամբ: Ըստ Սերգեյ Սուրովիկինի՝ վերջին երեք օրերում առաջխաղացման տեմպը եղել է 15-20 և ավելի կիլոմետր մեկ օրում:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում ՌԴ օդուժը կատարել է 1417 մարտական թիռիչ և ահաբեկիչների ուղղությամբ հասցրել 2687 ավիահարված, ինչի արդյունքում ոչնչացվել է 83 միավոր զրահամեքենա, ավելի քան 200 զինված մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային և զենիթային զինատեսակներ և ավելի քան 1200 ահաբեկիչ:
Օդուժի հետ մեկտեղ Դեր Զորի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցնում նաև Միջերկրական ծովից՝ թևավոր հրթիռներով: