Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սեպտեմբերի 5-ին Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչին:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Լեհաստանի ՊՆ-ն հանդիպման մասին չի հայտնել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
Ադրբեջանի պաշտպանության նապարարը նաև մասնակցում է Լեհաստանի Կելցե քաղաքում սեպտեմբերի 5-ից մեկնարկած MSPO 2017 ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսին՝ որպես դիտորդ: