Վիգեն Սարգսյանը հանդիպել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահին

Չինաստան այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանին: Նույն օրը Սարգսյանը նաև այցելել է Չինաստանի խոշոր ռազմարդյունաբերական ընկերություններից մեկը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ կայքը (1, 2):

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է այցի ընթացքում կայացած բանակցությունների մանրամասները՝ նախանշելով պաշտպանական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները։
Նշվել է, որ երկու երկրները համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանական հարցերում։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և  Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և  Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանը

Մասնավորապես ակտիվ փոխգործակցություն կա ռազմական կրթության և հումանիտար ոլորտներում։ Սակայն կողմերը նշել են, որ համագործակցությունը խորացնելու կարիք կա: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախյան հակամարտության հարցում Չինաստանի հետևողական և կառուցողական դիրքորոշման համար։

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ փոխգործակցությունն առավել խորացնելու հարցում։

Ավելացնենք, որ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է։ Խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանը նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ է:

Նույն օրը՝ սեպտեմբերի 5-ին, Վիգեն Սարգսյանը նաև այցելել է Չինաստանի «Նորինկո» ընկերություն: Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն այցելել է Չինաստանի «Նորինկո» ընկերություն

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն այցելել է Չինաստանի «Նորինկո» ընկերություն

«Նորինկոն» Չինաստանի խոշորագույն արդյունաբերական կառույցներից մեկն է: Այն հիմնականում մասնագիտացված է մեքենաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և ռազմական արդյունաբերության ոլորտներում:

Ընկերության ռազմական նշանակության արտադրաննքերի թվում են՝

  • Տանկեր, զրահամեքենաներ,
  • Հրետանային համակարգեր,
  • Ականներ, ռումբեր, հրթիռներ, փամփուշտներ ևն,
  • Հակաօդային պաշտպանության համակարգեր,
  • Անօդաչու թռչող սարքեր,
  • Ռադարներ, էլեկտրաօպտիկական սարքեր,
  • Հետևակի զենքեր,
  • Ինժեներական համակարգեր, տեխնիկա,
  • Ռազմածովային համակարգեր:
Չինական «Նորինկոn» ընկերության արտադրության տանկ

Չինական «Նորինկոn» ընկերության արտադրության տանկ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *