Հայաստանը հետաքրքրված է մեծ քանակությամբ ՀՕՊ և հակատանկային համակարգերի գնմամբ․ Դավիթ Փախչանյան

ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանը հայտնել է, որ Հայաստանին գնումների տեսակետից հետաքրքրում են մեծ քանակությամբ հակաօդային պաշտպանության, հակատանկային և այլ համակարգեր։ Այս մասին փոխնախարարը հայտնել է «Այսօր» լրատվակայքին։

ՀՀ ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանը սպառազինություն գնելիս նախ ելնում է իր կարիքներից, դիտարկում այն, ինչ անհրաժեշտ է բանակին, ապա նոր գին-որակ հարաբերակցությունից, սահմանափակումներից և որոշակի քաղաքական նկատառումներից։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը առավելապես հետաքրքրված է ռուսաստանյան արտադրության մեկ ՀՕՊ միջոցով, որը ամենից շատն է համապատասխանում հայկական բանակի կարիքներին։

Այն կախված է տարբեր պարամետրերից՝ գնի-որակի հարաբերակցություն, լեռնային պայմաններում օգտագործում, մոբիլություն, հեռավորություն և այլն։

Փոխնախարարը, սակայն, չմանրամասնեց, թե որ միջոցի մասին է խոսքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *