Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում մեկնարկում է աշնանային զորակոչը

Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է 2017-ի հոկտեմբերի 1-ից մինչև 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ըստ հրամանագրի ՝ 2017-ի հոկտեմբերի 1-30-ը ծառայության են զորակոչվելու 1999 թվականին ծնված Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը՝ ներառյալ նաև զորակոչման օրը:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների զինվորական երդման արարողություն

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների զինվորական երդման արարողություն

Զորակոչման են ենթակա նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի բանակում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:

Նշենք, որ ադրբեջանցի երիտասարդները զորակոչվում են

  • բանակ,
  • սահմանապահ պետական ծառայություն,
  • արտակարգ իրավիճակների ծառայություն,
  • ներքին զորքեր,
  • պետական հատուկ պահպանության ծառայություն,
  • արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն:

Ադրբեջանում ժամկետային զինծառայության տևողությունը 18, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար՝ 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Ադրբեջանում զորակոչ անցկացվում է տարին 4 անգամ՝ հունվարին, ապրիլին, հուլիսին և հոկտեմբերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *