Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի մոտոհրաձիգները վարժանքներ են անցկացնում

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումները սկսել են վարժանքներ անել «Լյաուր» զորավարաժարանում։ Այս մասին սեպտեմբերի 5-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների ընթացքում մոտոհրաձիգները խոցելու են 50-800մ հեռավորության վրա գտնվող շարժական և անշարժ թիրախներ։ Զինծառաոյղները յուրացնելու են նաև կրակային դիրքեր զբաղեցնելու, քողարկվելու հմտություններ։

ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները զորավարժությունների ընթացքում

ՌԴ ԶՈւ մոտոհրաձիգները զորավարժությունների ընթացքում

Վարժանքներին հատկապես ուշադրություն է դարձվելու հետախուզություն վարելու, թիրախները հայտնաբերելու, դրանց հեռավորությունը ճիշտ որոշելու, արդյունավետ խոցելու մեթոդների յուրացմանը։

ՌԴ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանագրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ Այն ՌԴ զինված ուժերի ամենամեծ զորամիավորումն է երկրից դուրս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *