Սոցհարցում. Ռուսաստանում հարցվածների կեսը չի պաշտպանում Սիրիայում ռազմագործողությունը

Ռուսաստանում գործող ոչ կառավարական «Լեոադա Ցենտր» հետազոտական կենտրոնի արնցկացրած հարցման արդյունքներում ՌԴ 1600 քաղաքացիների 49 տոկոսը կողմ է, որ ՌԴ զինուժը դադարեցնի գործողությունները Սիրիայում, 22 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 30 տոկոսը կողմ է գործողությունը շարունակելուն: Հարցումն անցկացվել է օգոստոսի 18-ից 22-ը՝ Ռուսաստանի 48 շրջանի 137 բնակավայրում՝ 18 տարեկան և ավելի բարձ տարիք ունեցողների շրջանում:

Սոցիալական հարցման ընթացքում քաղաքացիներին տրվել են Սիրիայում ՌԴ ԶՈւ գործողության նապատակահարմարությունը պարզելուն ուղղված հարցեր, որոնց պատասխանել են հետևյալ կերպ.

  • Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը պե՞տք է շարունակի ռազմական գործողությունը Սիրիայում, թե՞ Ռուսաստանը պետք է ավարտի գործողությունը Սիրիայում.
Ռուսաստանը պետք է շարունակի 30
Ռուսաստանը պետք է ավարտի 49
Դժվարանում եմ պատասխանել 22
  • Ի՞նչ եք կարծում, կարող է արդյոք Սիրիայում Ռուսաստանի                 ռազմական միջամտությունը Ռուսաստանի համար վերաճել «երկրորդ Աֆղանստանի»:
15թ. հոկ. 2-5 15թ. հոկ. 23-25 17թ. օգոստ.
Անխոս, այդպես էլ կլինի 7 6 4
Լիովին հնարավոր է 39 29 28
Քիչ հավանական է 32 41 40
Լիովին բացառվում է 6 9 11
Դա ինձ չի հետաքրքրում 4 3 7
Դժվարանում եմ պատասխանել 13 13 10
  • Գիտե՞ք արդյոք, թե ներկայում ինչ է կատարվում սիրիայում, և եթե այո, ապա որքան ուշադիր եք հետևում
13 հուն. 13 սեպտ. 15 սեպտ. 15 հոկտ 15 նոյ. 16 հունվ 16 նոյեմբ. 17 օգոստ.
Ուշադիր հետևում եմ 8 16 15 25 25 18 18 18
Մի քիչ գիտեմ, բայց ուշադիր չեմ հետևում 52 57 54 64 64 69 64 56
Ոչինչ չգիտեմ 39 27 30 11 12 13 18 26

Ավելացնենք, որ այս կենտրոնը Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից ներառվել է ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում, որոնք «արտասահմանյան գործակալի գործառույթներ են իրականացնում»: Սակայն ընկերությունն այլ կարծիք ունի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *