Վիգեն Սարգսյանն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա

Սեպտեմբերի 5-ին Չինաստան այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա, ծանոթացել այդ երկրի ռազմակրթական համակարգին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Վիգեն Սարգսյանը Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում

Վիգեն Սարգսյանը Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում

Նշվում է, որ Չինաստանում գործում են մի շարք ռազմակրթական հաստատություններ, որոնք մասնագետներ են պատրաստում ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների զինված ուժերի համար։ Ազգային պաշտպանության ակադեմիան Չինաստանի առանցքային կրթօջախներից մեկն է, որի հետ Հայաստանը համագործակցության մեծ փորձ ունի. նշվում է ՊՆ հաղորդագրությունում:

Ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպմանը նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ սպաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար։

Ակադեմիայի ղեկավարությունն իր հերթին նշել է, որ «հայ զինվորականներն իրենց դրսևորում են բացառապես դրական կողմերով և փայլուն արդյունքների հասնում կրթության մեջ»։

Չինաստանի ազգային օպաշտպանության ակադեմիայի կուրսանտներ

Չինաստանի ազգային օպաշտպանության ակադեմիայի կուրսանտներ

Վիգեն Սարգսյանը դասախոսությւն է կարդացել ակադեմիայի սաների համար, անդրադարձել է հայ-չինական հարաբերություններին, հայկական բանակի ձևավորման փուլերին, ներկայացրել է արցախյան հիմնախնդիրը, խոսել տարածաշրջանային հիմնախնդիրների մասին:

Դասախոսության ավարտին Վիգեն Սարգսյանը շրջել է ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական ծրագրերին և կրթական հնարավորություններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանցի կուրսանտները ռազմական կրթություն են ստանում Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Հունաստանի ռազմական հաստատություններում։

Հավելենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել էր չինաստանյան գործընկերը: Կողմերը պայմանավորվել էին, որ Չինաստանը ՀՀ-ին շուրջ 1,5 մլն դոլար անհատույց ռազմական օգնություն կտրամադրի:

Վիգեն Սարգսյանը և Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիայի ղեկավարը

Վիգեն Սարգսյանը և Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիայի ղեկավարը

Վիգեն Սարգսյանը Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում

Վիգեն Սարգսյանը Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *