Պաշտպանության բանակում շտաբային մարզումներ են անցկացվել

Սեպտեմբերի 4-ին Պաշտպանության բանակի զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ՝ զորամասերի, գումարտակների և դիվիզիոնների վարչակազմերը, ապահովող և սպասարկող ստորաբաժանումների հրամանատարների և ծառայության պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Վարժանքներն անցկացվում են Պաշտպանության բանակի ՊԲ 2017թ. պատրաստության պլանի համաձայն: Զորամասերի հրամկազմը առանձին ուշադրություն է դարձրել ուսուցանվող անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանն ու գործառույթային (ֆունկցիոնալ) պարտականությունների կատարման առանձնահատկություններին:

Հրամանատարները խաղարկել են մարտական հաշվարկների կատարման, ղեկավար փաստաթղթերի վարման, հրամանատարների կողմից որոշման ընդունման համար անհրաժեշտ տվյալների և առաջարկությունների ժամանակին ներկայացման գործողություններ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անկացվել էին մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ՝ Պաշտպանության բանակի վարչության, կառավարման մարմինների ներգրավմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *