Աբխազիայում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները խաղարկել են պայմանական հակառակորդի օդային տեխնիկայի խոցման գործողություններ՝ անօդաչու թռչող սարքերի խոցման օրինակով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի քարտուղար Վադիմ Ասաֆևի հայտարարությունը:
Աստաֆևը նշում է, որ մարզումների ընթացքում բազայի զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի 20 թիրախ՝ անօդաչու թռչող սարք:
Վարժանքներն անցկացվել են միաժամանակ Աբխազիայի 3 տարբեր զորավարժարաններում՝ «Գուդաուտա», «Նագվալօու», և «Ցաբալ»: Մարզումների ընթացքում իրականացվել են հետախուզական, պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման, ուղեկցման և ոչնչացման գործողություններ:
Օդային թիրախները եղել են 2 կմ բարձրության վրա՝ շարժվելով միջինը 200 կմ/ժ արագությամբ: Զորավարժությանը մասնակցել է 600 զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա, «ՕՍԱ ԱԿՄ», «Ստրելա-10» ԶՀՀ-ներ, «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր: