ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ ՊՆ խորհրդի կոմիտեի նիստի

Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը Ռուսաստանում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ՊՆ խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը:Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 4-ին, հայտնել է ՀՀ ՊՆ կայքը:

«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունից. (արխիվ)

«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունից. (արխիվ)

Նշվում է, որ սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը մասնակցում են օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ զորավարժությանը: Սեպտեմբերի 4-ին մեկնարկել է վարժանքների ակտիվ փուլը:

Զորավարժությանը բացի Հայաստանից մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զինծառայողները՝՝ «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժությանը

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զինծառայողները՝՝ «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժությանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *