Դեր Զորում Ռուսաստանի ԶՈւ 2 զինծառայող է սպանվել

Սիրիայի Դեր Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ականանետային կրակով խոցել են ՌԴ ԶՈւ շարասյուն. արդյունքում սպանվել է Ռուսաստանի զինուժի 2 զինծառայող: Այս մասին երեկ՝ օգոստոսի 4-ին, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ՊՆ-ից ստացված տեղեկությունը:

Նշվում է, որ զինծառայողները Սիրիայում ՌԴ ՊՆ «Թշնամի կողմերի հաշտեցման կենտրոնի» շարասյան հետ էին առաջ շարժվում: Դեր Զոր գնալու ճանապարհին նրանք ենթարկվել են ականանետային կրակի, ինչի արդյունքում էլ զինծառայողներից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը՝ հոսպիտալում:

Ներկայում Սիրիայի զինուժը ռուսաստանյան օդուժի աջակցությամբ ինտենսիվ կերպով շարժվում է դեպի Դեր Զոր քաղաք: Քաղաքում մի քանի տարի է ինչ շրջափակման մեջ են գտնվում կառավարական ուժեր: ԻՊ զինյալները առայժմ վերահսկում են քաղաքի զգալի մասը և շրջակա տարածքները: Սակայն Սիրիայի բանակը մոտենում է գրեթե քաղաքի մատույցներին:

Սիրիայի բանակի հատուկջոկատայինները Դեր Զոր նահանգում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *