Օգոստոսի 4-ին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի հրավերով Լեհաստան է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նշվում է, որ այցի շրջանակներում Հասանովը հանդիպելու է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչին, ինչպես նաև մասնակցելու է ռազմարդյունաբերական արտադրանքի միջազգային ցուցահանդեսին:
Նշենք, որ սեպտեմբերի 5-ից 8-ը Լեհաստանի Կելցե քաղաքում անցկացվելու է ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցահանդես, որին մասնակցելու են նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից: Լինելու է նաև Հարավային Կորեայի ռազմական արտադրանքի ցուցադրություն: