ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը մասնակցում են Ռուսաստանում անցկացվող զորավարժությանը

Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2017» զորավարժության ակտիվ փուլը: ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի անդամ երկրների զինված ուժերը անցել են հսկվող տարածքի օդային պաշտպանության մարտական հերթապահության:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունից. (արխիվ)

«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունից. (արխիվ)

Համատեղ վարժանքներին ընդհանուր առմամբ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից և Հայաստանից ներգրավվել է 2000-ից ավելի զինծառայող:

Զորավարժությանը ներգրավվել է ավելի քան 200 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, այդ թվում նաև՝ Ս-400 «Տրիումֆ», Ս-300 «Ֆավորիտ»  «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև ՄիԳ-31, ՄիԳ-29, Սու-24, Սու-34, Սու-30, Սու-27, Սու-25, Տու-22 ինքնաթիռներ, Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռներ:

Զորավարժությունը մեկնարկել է օգոստոսի 29-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 7-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *