Կես տարում Իրանի ԶՈւ-ն 2 անգամ նախազգուշացրել է ԱՄՆ հետախուզական ինքնաթիռներին

2017 թվականի մարտի 21-ին և օգոստոսի 26-ին Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը 2 անգամ նախազգուշացրել է երկրի սահմանների մոտ թռիչքներ կատարող ԱՄՆ ԶՈւ հետախուզական ինքնաթիռներին։  Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է ստորաբաժանման հրամանատար Ֆարզանդ Էսմայիլին. տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Մարտի 21-ին ժամը 9։30-ին ստորաբաժանումը նախազգուշացրել է ԱՄՆ ԶՈւ Lockhed U-2 հետախուզական ինքնաթիռին։ Ինքնաթիռի օդաչուն արձագանքել է զգուշացմանը և փոխել ուղղությունը։

Lockheed U-2 հետախուզական ինքնաթիռ

Lockheed U-2 հետախուզական ինքնաթիռ

Օգոստոսի 26-ին առավոտյան 6։30-ին իրանական ՀՕՊ ուժերը նախազգուշացրել են ԱՄՆ ԶՈւ RQ-4 Global Hawk անօդաչու թռչող սարքի վտանգավոր մոտ թռիչքի համար։

Նշենք, որ  ԱՄՆ և Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերի միջև հաճախ են միջադեպեր գրանցվում։

Ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին, Պարսից ծոցում իրանական անօդաչու թռչող սարքը մինչև 300մ մոտեցել էր ամերիկյան Nimitz ավիակիր նավին։ Ըստ ԱՄՆ հայտարարության՝ իրանական ԱԹՍ-ն եղել է առանց նավիգացիոն լույսերի, ինչը բախման վտանգ է ստեղծել։

ԱՄՆ նավաստիները փորձել են ռադիոկապ հաստատել ԱԹՍ-ն ղեկավարողների հետ, սակայն վերջիններս չեն արձագանքել։ ԱՄՆ-ն իրանական կողմի գործողությունները որակել էր «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ»։

Իրանը արձագանքել էր այս միջադեպին, հայտարարելով, որ ԱԹՍ-ների թռիչքները կատարվում են երկրի ՀՕՊ նույնականացման գոտու վերահսկման շրջանակներում և շարունակվելու են իրականացվել։ Իրանական կողմը հավելել է, որ իրենց «ԱԹՍ-ները սպառազինված են նավիգացիոն համակարգերով, որոնք ղեկավարվում են պրոֆեսիոնալ»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *