ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է սիրիա-լիբանանյան սահմանից դեպի Սիրիայի արևելք գնացող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 85 անդամ և 40 մեքենա:
Այս մասին հայտնում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ Ռայան Դիլոնը: Ամերիկացի գեներալը նաև հերքում է ավելի վաղ տարածված տեղեկությունները, որ, կոալիցիան թիրախավորել է քաղաքացիականների:
Hezbollah-ISIS update: 85 Daesh killed, 40 separate ISIS vehicles destroyed; @CJTFOIR NOT targeting or preventing aid to civilians.
— OIR Spokesman (@OIRSpox) September 3, 2017
Ավելի վաղ՝ օգոստոսի 30-ին, Դիլոնը հայտնել էր, որ կոալիցիայի ինքնաթիռները արգելափակել են ԻՊ զինյալներից և նրանց ընտանիքի անդամներից կազմված շարասյունը և կանխարգելման նպատակով հարվածներ հասցրել նրանց ընդառաջ եկող զինակիցներին:
Սեպտեմբերի 1-ին կոալիցիան հայտնել էր, որ իրենք հենց շարասյունը ու քաղաքացիականների չեն թիրախավորել: Նշվում էր, որ կոալիցիան ռուսաստանյան կողմի միջոցով Սիրիայի կառավարական ուժերին հայտնել էր, որ իրենք ԻՊ զինյալների շարժը դեպի Իրաքի սահման չեն հանդուրժի և միջոցներ կձեռնարկեն դրա դեմ:
Per @CJTFOIR: Latest update on #ISIS convoy in east #Syria. We will not allow this terrorist convoy to further approach #Iraq‘s borders. pic.twitter.com/6i8bygDg64
— Brett McGurk (@brett_mcgurk) September 1, 2017
«Իսլամական պետության» զինյալները Սիրիա-Լիբանան սահմանից հեռանալու վերաբերյալ համաձայնության էին եկել Լիբանանի բանակի, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Սիրիայի կառավարական բանակի հետ՝ օգոստոսի 27-ին: Սակայն այս համաձայնությունը քննադատել են Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան և Իրաքի կառավարությունը:
Օգոստոսի 28-ին ԻՊ 308 զինյալ իրենց ընտանիքների հետ միասին դուրս են եկել սիրիա-լիբանանյան սահմանից, ինչից հետո սահմանը ամբողջությամբ ազատագրվել է իսլամիստ զինյալներից:
Մինչև հրադադար կնքելը «Հեզբոլլահ» շարժումը և Սիրիայի կառավարական բանակը մոտ 1 շաբաթ գործողություններ էին իրականացնում ԻՊ զինյալների դեմ Սիրիայի Քալամուն շրջանում՝ սիրիա-լիբանանյան սահմանին: Դրան զուգահեռ լիբանանյան տարածքում ԻՊ դեմ գործողությունն էր իրականացնում նաև Լիբանանի բանակը: