ՌԴ ՊՆ-ն 2020 թ. կստանա «Կոալիցիա-ՍՎ» ինքնագնաց հաուբիցի 10 փորձնական տարբերակ

Ռուսաստանի ՊՆ-ն ստորագրել է զինված ուժերին «Կոալիցիա-ՍՎ» ինքնագնաց հրետանային համակարգերի 10 միավոր փորձնական տարբերակ մատակարարելու պայմանագիր: Համակարգի պետական փորձարկումները կավարտվեն միայն 2019 թ., իսկ փորձանական տարբերակները կմատակարարվեն 2020 թ.: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հրետանային համակարգերը 2015թ. Մոսկվայի զորահանդեսի փորձի ժամանակ

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հրետանային համակարգերը 2015թ. Մոսկվայի զորահանդեսի փորձի ժամանակ

152 մմ տրամաչափի «Կոալիցիա-ՍՎ»-ն, համաձայն արտադրող կողմի տվյալների, նախատեսված է հրետանային և ականանետային մարտկոցների, տանկերի և այլ զրահատեխնիկայի, հակատանկային միջոցների, կենդանի ուժի, ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միջոցների, ղեկավարման կետերի, դաշտային ամրաշինական կառույցների ոչնչացման/չեզոքացման համար:

Համակարգը նախագծվել է «Բուրեվեստնիկ» կենտրոնական գիտական հետազոտական ինստիտուտում՝ 2000-ական թթ. սկզբին: Համակարգի առանձին մասերի փորձարկումները սկսել են նույնպես 2000-ականների սկզբին:

ԻՀՀ-ի առաջին նախատիպերը հավաքվել են 2013 թ., ցուցադրվել՝ 2015 թ. զորահանդեսում՝ «Կարմիր հրապարակում»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *