Սիրիայի կառավարական ուժերը մոտեցել են Դեր Զոր քաղաքին

Սիրիայի կառավարական ուժերը մտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետ Դեր Զորի նահանգ , ինչպես նաև ընդհուպ մոտեցել են նահանգի կենտրոն նույնանուն քաղաքին, որտեղ կան շրջափակված սիրիական ուժեր: 

Օգոստոսի 12-ին Հոմս նահանգի Աս-Սուխնա քաղաքը ազատագրելուց հետո կառավարական ուժերը արևելյան ուղղությամբ շարժվել են դեպի Դեր Զոր նահանգը: Այս ամսվա սկզբից կառավարական ուժերին հաջողվել է ընդհուպ մոտենալ Դեր Զոր քաղաքին, որի մի մասը գտնվում էր հիմնական ուժերից կտրված Սիրիայի բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ:

Առաջխաղացման ընթացքում կառավարական ուժերին օդից կրակային աջակցություն է ցուցաբերում ՌԴ օդուժը: Սեպտեմբերի 2-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Սիրիայի կենտրոնական հատվածում հարվածել են ԻՊ շարասյան, որը ոչպես համալրում ընթանում էր Դեր Զոր:

Հարվածների արդյունքում ոչնչացվել են նաև զենքի պահեստներ, տանկեր և այլ զինտեխնիկա:

Սոցցանցերում նշվում է նաև, որ ԻՊ-ն քաղաքի հարևան բնակավայրերից փորձում է ուժերը մոբիլիզացնել և կուտակել Դեր Զորում:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերըի» (SDF) հրամանատարներից մեկը հայտնել էր, որ իրենք ևս պատրաստվում շարունակել իրենց առաջխաղացումը Դեր Զորում:

Սիրիայի բանակի հատուկջոկատայինները Դեր Զոր նահանգում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *