Թուրք-քրդական բախումներում սպանվել է թուրք զինծառայող

Սեպտեմբերի 3-ին Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK)  դեմ գործողություններում Հաքքարիում սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող: Թուրքական զինուժը նոր գործողություններ է սկսել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ PKK-ի ուժերը թուրքական զինծառայողների դիրքերին հարվածել են Իրաքի սահմանից. արդյունքում սպանվել է մեկ պայմանագրային զինծառայող:

Նույն օրը թուրքական աղբյուրը նաև հայտնել է, որ թուրքական զինուժը Հաքքարիում տեղական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերով հարվածել է քրդերի դիրքերին: Ըստ տարածված տեղեկության՝ սպանվել է PKK-ի 4 անդամ:

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը տեղական ԱԹՍ-ով քրդերի դիրքերին նույն Հաքքարիում հարվածել էր նաև սեպտեմբերի 1-ին:

Թուրք-քրդական ինտենսիվ զինված բախումները վերսկսել են 2015 թ. ամռանը: Մինչ օրս շարունակվող բախումներում երկու կողմն էլ բավականին մեծ թվով կորուստներ է տվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *