«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ևս 44 զինծառայող է ուղարկվելու Իրաքի Անբար նահանգ: Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Զինծառայողները ուղարկվելու են զինված ուժերի 22-րդ ինժեներական գնդից: Մեծ Բրիտանիայի ԶՈւ ինժերական զորախումբը տեղակայվելու է Անբար նահանգի Ալ Ասադ ավիաբազայում: Իրաքում ծառայելու են շուրջ 6 ամիս և հիմնականում ինժեներական աշխատանքներ են իրականացնելու:
«Իսլամական պետությունը» պարտվում է: Իրաքի զինված ուժերը, կոալիցիայի օդուժի աջակցությամբ, ներկայում ազատագրել են ԻՊ-ից Իրաքի տարածքի մոտ 70 տոկոսը…: Այս հավելյալ զորքերը աջակցելու են «Իսլամական պետության» պարտությունը ևս մեկ քայլով արագացնելուն»,— ասել է պաշտպանության քարտուղար Մայքլ Ֆելլոնը: