ՀՀ ՊՆ առաջին տեղակալը եղել է Արցախի առաջնագծում

Արցախի առաջնագիծ է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա ծանոթացել է ղեկավարման համակարգի, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման, ինժեներական, զսպման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը:

Արտակ Զաքարյանի այցն առաջնագիծ. Լուսանկարը՝ Արմեն Երամիշյանի

Արտակ Զաքարյանի այցն առաջնագիծ. Լուսանկարը՝ Արմեն Երամիշյանի

Նշենք, որ Արցախ այցի ընթացքում՝ օգոստոսի 29-ին, Արտակ Զաքարյանին ընդունել է նաև Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *