Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Շրնաք նահանգի ժանդարմերիա

Օգոստոսի 31-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքիլին այցելել և ստուգումներ է անցկացրել Թուրքիայի ժանդարմերիայի՝ հարավարևելյան Շրնաք նահանգում տեղակայված ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը (1, 2):

Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնավորապես եղել է Ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի ստորաբաժանումներում և զորամասերում, այցելել դիվիզիայի բարձրլեռնային հատվածներում տեղակայված Գյորմեչ և Նամազադաղը զորամասեր, բազաներում: Նամազդաղըի զորամասում Նուրեթթին Չանիքլին հետևել է թուրքական արտադրության «Ֆըրթընա» հաուբիցներից արվող կրակային վարժանքներին:

Ստորաբաժանումների և զորամասերի մասին պաշտպանության նախարարին զեկուցել է 23-րդ սահմանապահ դիվիզիայի հրամանատարը:

Նշենք, որ Շրնաք նահանգի ժանդարմերիայի ստորաբաժանումները ներկայում ներգրավված են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում:

Շրնաք նահանգը Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումների ակտիվ կենտրոններից մեկն է: Բախումների հետևանքով Շրնաք նահանգի մի շարք բնակավայրեր ավերվել են, նահանգի վարչական կենտրոնի շինությունների գրեթե 70 տոկոսը ոչնչացված է:

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Շրնաք նահանգում ժանդարմերիայի ստորաբաժանումներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *