Օգոստոսի 31-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ Թալ-Աֆար քաղաքը և Նինվե նահանգը ամբողջությամբ ազատագրված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Հայտարարությունը տեղադրվել է վարչապետի մամուլի ծառայության Twitter-ի միկրոբլոգում:
القائد العام للقوات المسلحة الدكتور حيدر العبادي يعلن النصر بتحرير تلعفر ومحافظة نينوى بالكامل . pic.twitter.com/Y8Ii8eNk6a
— PM Media Office (@IraqiPMO) August 31, 2017
Թալ-Աֆար քաղաքը Իրաքում «Իսլամական պետության» վերահսկած վերջին խոշոր բնակավայրն էր: Քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունը մեկնարկել էր օգոստոսի 20-ին: Գործողությանը ներագրավված էին Իրաքի բանակը և շիայական ուժերը, ինչպես նաև քրդական «Փեշմերգան»:
Ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին, քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունների նախապատրաստման համար Իրաքի ռազմաօդային ուժերը սկսել էին ավիահարվածներ հասցնել քաղաքում ԻՊ դիրքերին:
Թալ-Աֆար քաղաքը Մոսուլ քաղաքից 50-60 կմ հեռավորության վրա է և ԻՊ զինյալների ձեռքում էր 2014-ի կեսերից: Իսկ Մոսուլ քաղաքը 9 ամսա պայքարից հետո Իրաքի բանակը ազատագրել է այս տարվա հուլիսի 9-ին: