ՀՀ ԱԳՆ մամուլիս խոսնակ Տիգրան Բալայանը հայտնում է, որ Տավուշում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքում ադրբեջանական բանակից կրակել են ՀՀ կողմից մշտադիտարկամնը մասնակցող խմբի վրա:
#Azerbaijan|i Armes forces opened fire during @OSCE monitoring on the state border with #Armenia, #Tavush region pic.twitter.com/fAWsp45A9I
— Tigran Balayan (@tbalayan) August 31, 2017
Սա բավականին հազվագյուտ երևույթ է, քանի որ սովորաբար ԵԱՀԿ առաքելության մշտադիտարկամն ընթացքում կրակոցներ չեն արձանագրվում: Նման միջադեպ վերջին տարիներին գրանցվել էր միայն 2015 թ. ընթացքում՝ մեկ անգամ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպի մասին որևէ բան չի նշում: Այդ երկրի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ «մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի»: