ՀՀ կառավարությունը օգոստոսի 30-ի նիստի ընթացքում մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում է տվել 16 մարզիկի, որոնք հանդես են գալիս բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում:
Որոշման նախագծում նշվում է, որ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տալու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բասկետբոլիստներին ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել հավաքականում հանդես գալու համար:
Տարկետում ստացած բասկետբոլիստներն են.
- Շանթ Սերոբ Սերոբի Արսլանյանին (ծնված՝ 1999 թվականի մայիսի 8-ին)
- Ալեքս Վիկեն Ջոննիի Իսկենդերյանին (ծնված՝ 1999 թվականի փետրվարի 23-ին)
- Ավո Դավիդ Սամվելի Դանիելյանին (ծնված՝ 1999 թվականի հունվարի 5-ին),
- Ջասթին Արմեն Զարեհ Մորիսի Կոյումջյանին (ծնված՝ 1998 թվականի հուլիսի 1‑ին),
- Միքայել Դիկրանի Հագոփյանին (ծնված՝ 1997 թվականի մայիսի 15-ին),
- Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին (ծնված՝ 1999 թվականի փետրվարի 17-ին),
- Գեորգի Սանասարի Հովհաննիսյանին (ծնված՝ 1999 թվականի մարտի 12-ին),
- Մաքսիմ Անդրեյի Կնյազևին (ծնված՝ 1998 թվականի մարտի 24-ին),
- Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին (ծնված՝ 1999 թվականի մայիսի 27-ին):
Տարկետում ստացած ֆուտբոլիստներն են.
- Տիգրան Վլադիմիրի Կանդիկյան
- Արսեն Աբրահամի Բեգլարյան
- Կարեն Ռաֆիկի Մուրադյանը
- Արտեմ Արթուրի Կարապետյանը
- Արթուր Աշոտի Միրանյանը
- Դանիել Իհսանի Օզբիլիզ
- Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանը