Վրաստանում հրդեհաշիջմանը կներգրավվի ավիացիա Թուրիքիայից, Ադրբեջանից, Իրանից և Ուկրաինայից

Վրաստանում կրկին անտառային հրդեհ է բռնկվել, այս անգամ՝ Աբաստումանի քաղաքի մոտակայքում: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Վրաստանի հրդեհային ծառայության և ՆԳՆ մինչև 1000 աշխատակից, ավիացիա Թուրքիայից, Իրանից, Ուկրաինայից ու Ադրբեջանից: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ճգնաժամային շտաբը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի միջև բանակցություններից հետո հրդեհի դեմ պայքարի համար Վրաստան է ուղարկվել ինքնաթիռ: Վրաստան են ուղարկվել նաև երկու միավոր ուղղաթիռ Իրանից, մեկ միավոր՝ Ադրբեջանից, և ևս երկու միավոր թուրքական ուղղաթիռ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 19-ից Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի տարածքում հրդեհ էր բռնկվել, որի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ավիացիան և բանակը:

Բացի Վրաստանի ՆԳՆ 2 Մի-8 ուղղաթիռից, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Վրաստան էին ժամանել նաև Թուրքիայի 2 միավոր Կա-32 ուղղաթիռ և մեկ հրշեջ ինքնաթիռ, 1 միավոր Մի-26 ուղղաթիռ Բելառուսից և 1 միավոր Կա-32 ուղղաթիռ Ադրբեջանից: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին  նաև Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները: Հրդեհն օրեր անց հաջողվել էր մարել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *